«Պարոն Բաքոյան, բոլորս ձեզ համար հարսնացուների փնտրտուքների մեջ ենք…». Թովմասյանը թեկնածուին խնդրեց ընդգծված վերաբերմունք դրսևորել կանանց նկատմամբ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է իրենց խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը:

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դիտարկմանը, թե թեկնածուն իրեն շատ ագրեսիվ է պահում, հատկապես կանանց նկատմամբ՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նկատեց. «Պարոն Բաքոյան, կանանց նկատմամբ պետք է ավելի ընդգծված վերաբերմունք ցուցաբերեք, որովհետև հարսնացուների փնտրտուքների մեջ ենք բոլորս ձեզ համար»:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքը արդեն քանի տարի ճանաչում է թեկնածուին, և իր համար դժվար է պատկերացնել, որ Ռուստամ Բաքոյանը կարող է ագրեսիվ վերաբերմունք դրսևորել որևէ մեկի, առավել ևս կանանց նկատմամբ. «Ես ձեզ կողմ եմ քվեարկելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ