Ինչ չի կարելի անել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ

Պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունները կանխելու համար պետք է պատվաստում ընդունելու նախօրեին պահել մի քանի կանոն.

Նախքան պատվաստումն առնվազն մեկ օր ալկոհոլ չպետք է օգտագործվի: Ալկոհոլը կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը և ներարկումից անմիջապես հետո պատվաստվողը կարող է վատ զգալ։

Պատվաստումից առաջ և հետո չի կարելի վազել, մարզասրահ գնալ: Այդ օրը ավելի լավ է հանգստանալ։Պատվաստումների նախօրեին չօգտագործել հակաալերգիկ դեղամիջոցներ: Այս դեղամիջոցները կարող են ազդել իմունային պատասխանի ձևավորման վրա: Եթե ընդունում եք նման դեղամիջոցներ՝ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։

Ոչ պակաս կարևոր կանոն է մրսածության և շնչառական ցանկացած հիվանդության ախտանշանների բացակայությունը, օրգանիզմում բորբոքային գործընթացի բացակայությունը։

Պատվաստման նախօրեին և դրանից անմիջապես հետո խորհուրդ չի տրվում գնալ ատամնաբույժի մոտ, քանի որ ատամնաբուժական միջամտությունըը կարող է բորբոքային գործընթաց առաջացնել բերանի խոռոչում:

Մի փոքր ջերմությունը, թուլությունը և մարմնի ցավերը նորմալ են պատվաստումներից հետո: Սա ենթադրում է, որ օրգանիզմը սկսել է վիրուսի նկատմամբ հակամարմիններ արտադրել: Եթե ​​այս ախտանշանները տևում են ավելի քան 2-3 օր, ապա արժե գնալ հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ