Երևանում 2 Mercedes-ներ բախվել են, ապա հայտնվել հարսանյաց խանութ-սրահի տարածքում

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոցում գործող հարսանյաց սրահի ապակեպատ ԱՁ-ի տարածքում՝ խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ