Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, այսօր՝ օգոստոսի 29 -ին, ուժեղ պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ ենթադրաբար դա հրթիռ է եղել, որն ընկել է տան վրա: Պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի մերձակայքում:

Նախնական տվյալներով՝ առնվազն երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել:

Դեպքի վայրում արված կադրերում երևում է, թե ինչպես են ծխի հաստ սյուները բարձրանում երկինք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ