Մեր երգիչ, երգչուհիները, ովքեր հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր։ Այդ մասին ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս:
Նա նշել է, որ երգիչ, երգչուհիները հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն.
«Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման։ Մինչեւ սեպտեմբերի վերջ դեռ ժամանակ կա, եւ շատերը կարող են ներկայացնել նման հայտարարագիր»,-ասաց Անանյանը:
Անանյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում նման հայտարարագիր ներկայացրել է միայն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։