Ստեփանավանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ոգեկոչման միջոցառում

Երեկ՝ օգոստոսի 28-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան Մշակույթի պալատում տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ոգեկոչման միջոցառում, որտեղ գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանի կողմից հետմահու հուշամեդալներ հանձնվեցին անմահացած հերոսների հարազատներին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։

Միջոցառումն իրականացվում էր Գթության Մայր միջազգային միություն հասարակական կազմակերպության՝ ի դեմս նախագահ Լիլիթ Չիբուխչյանի կողմից, «Առաջին Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և «Չղջիկներ» վետերանների միության հետ համատեղ։

Միջոցառմանը հրավիրված էի նաև ես և որպես Եզդիների ազգային միության նախագահ խոնարհումս բերելով հերոսածին մայրերի առջև, մատնանշեցի եզդի ժողովրդի ավանդը հայոց պետականության սահմանների պաշտպանության սուրբ գործում ու ևս մեկ անգամ շեշտեցի եզդի ժողովրդի զավակների կողմից հող հայրենիի պաշտպանության և եղբայրակից հայ ժողովրդի կողքին լինելու աներկբա պատրաստակամության հանգամանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ