ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին
Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։
Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։
Որոշեք ինքներդ։
2017 թվականի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018 թվականի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։
2018-ի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա, իսկ 2019-ի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։
Կոռուպցիա կա փաստորեն։
2018-ի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։
Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու, գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։
Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։
Հ.Գ. Երջանկություն է, երբ այն, ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։
Մահաթմա Գանդի»։