Հաշմանդամություն ունեցող զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներին պետական աջակցություն կտրամադրվի

Պետական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին: Մանամասները ներկայացված են ՀՀ կառավարության լրատվական ծառայության տարածած տեսանյութում: Միջոցառման շրջանակներում գործատուն կստանա՝

1) աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով.

2) աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ