««Հրապարակ» օրաթերթին հորդորում ենք չտարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն…». Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ դահլիճում հեռախոսներն արգելելու մասին

ԱԺ ՔՊ խմբակցության մամուլի հարցերով պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը ֆեսյբուքյան էջում գրել է.

«Հրապարակ» օրաթերթը կրկին հանդես է եկել իրականության հետ որեւէ աղերս չունեցող հրապարակմամբ։

«Պատգամավորներին կարգելե՞ն նիստերի դահլիճ հեռախոս տանել» վերնագրի ներքո ներկայացվում է, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում է տեղի ունեցել, որտեղ որոշվել է դիմել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի արգելվի պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։

Տեղեկացնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում նման քննարկում երբեւէ տեղի չի ունեցել, ուստի օրակարգում նման հարց չի կարող լինել։

«Հրապարակ» օրաթերթին հորդորում ենք հերքել տվյալ լուրը եւ չտարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ