Ջերմուկի «Արարատ» Մոր և մանկան առողջարանի անձնակազմի մեծ մասը Covid19-ով է վարակված, բայց հաճախում են աշխատանքի. Ահազանգ

«Առաջին լրատվական»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ Ջերմուկ քաղաքում գործող «Արարատ» Մոր և մանկան առողջարանի անձնակազմի մեծ մասը Covid19-ով է վարակված, սակայն նրանք գնում են աշխատանքի։ Քաղաքացու խոսքով վարակակիրներ կան հատկապես խոհանոցում աշխատող անձնակազմի մեջ, որոնք առանց թեստավորման գնում են աշխատանքի, շփվում մյուս աշխատողների հետ ու նրանք էլ՝ առողջարանի հանգստացողների հետ.«Հենց հիմա շտապօգնության մեքենան թող գա ու թեստավորի աշխատակիցներին։ Կտեսնեք, թե անձնակազմից քանիսն են կորոնավիրուսով հիվանդ։

Խոհանոցում աշխատող անձնակազմում քովիդով հիվանդներ կան, բայց չեն թոստավորվում և շարունակում են աշխատել։ Այս պահին այս առողջարանում 200-ից ավել հանգստացող կա, պատկերացնում եք վիճակը, շղթան ոնց է վարակը տարածվում։

Հետո մարդիկ առողջարանից դուրս են գալիս, շփվում քաղաքում ուրիշների հետ։ Ես ինքս հարազատներ եմ կորցրել կորոնավիրուսի պատճառով և չի ցնականում, որ ինչ որ մեկի ընտանիքում էլ կրկնվի այն, ինչ ես եմ տեսել ու զգացել»,-ասաց քաղաքացին՝ հավելելով.«Մարդիկ ընկել են փող աշխատելու հետևից ու ոչ մի ուրիշ բանի մասին չեն մտածում։ Բայց սա լուրջ հիվանդություն է, մատների արանքով մի նայեք դրան։ Չի կարելի այդքան անպատասխանատու լինել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ