Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհն ապահովվեց գիշերային լուսավորությամբ

Րոպեներ առաջ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհն ապահովվել է գիշերային լուսավորությամբ։ «Արցախպրես»-ի թղթակիցը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքին և զրուցել ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ վարչության տեխհսկիչ Անդրանիկ Սիմոնյանի հետ։

«Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ֊ը՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։

240 հատ հենասյուն է տեղադրվել, համապատասխան քանակությամբ 100 ՎՏ հզորությամբ ժամանակակից էներգոխնայող լեդ լուսատուներ։ Մնացած հատվածինն էլ նախատեսում ենք ավարտին հասցնել մոտ մեկ ամսվա ընթացքում։ Այս ճանապարհահատվածի լուսավորության ապահովումն, իհարկե, կարևոր նշանակություն ունի մեզ համար»,- նշել է Ա. Սիմոնյանը՝ հավելելով, որ նմանատիպ աշխատանքներ այս պահի դրությամբ ընթանում են նաև Ստեփանակերտ- Կարմիր շուկա 35 կմ երկարությամբ ճանապարհահատվածում:

Ըստ լրատվականի՝ աշխատանքներին ներգրավված են «Արամե» ՍՊ, «Ալֆա տեխսերվիս» և «Հիդրոէներջի» կապալառու ընկերությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ