Աշխարհի ամենաչոր անապատում ձյուն է տեղացել

Չիլիում աշխարհի ամենաչոր անապատը՝ Ատակաման, ծածկվել է ձյունով: Այս մասին հայտնում է ТСН-ն:

Հաղորդվում է, որ տեղ -տեղ ձյան ծածկույթի հաստությունը հասել է 15 սանտիմետրի:

Էլ Սալվադոր քաղաքի բնակիչներն ասում են, որ ձյան տեսքով նման տեղումներ չեն տեսել առնվազն 30 տարի:

Օգոստոսի վերջին տեղացած առատ ձյունը տեղացիների կողմից ընկալվում է որպես հրաշք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ