Պետք է շարունակել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ բոլոր գերիներին ազատելու նպատակով. Նիդեռլանդների ԱԳՆ

Նիդեռլանդները, և՛ երկկողմ ձևաչափով, և՛ ԵՄ միջոցով, Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին,- Ամստերդամի դիրքորոշումը հոլանդացի քաղաքական գործիչներին ուղղված նամակում վերահաստատել է Նիդեռլանդների արտգործնախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը:

Նա ծավալուն նամակով պատասխանել է 2021-ի հուլիսի 14-ին խորհրդարանականների կողմից կառավարությանն ուղղված հարցերին, որոնք վերաբերում են հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Արցախի շուրջ զարգացումներին, հայ գերիների խնդրին, Եվրամիության Արևելյան

գործընկերության ծրագրին և Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Հայ գերիների վերադարձի անհրաժեշտության մասին Նիդեռլանդները բարձրաձայնել է նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ