Երեկ ավտոբուսով տուն էի գնում, երբ պարզվեց, որ ավտոբուսի վերջում նստած ծննդկանի ցավերը սկսել են… պետք է տեսնեիք, թե ինչ արեց վարորդը

Երեկ ավտոբուսով տուն էի գնում: Վճարեցի, ամրացրեցի ականջակալներս, ճամփա ընկանք: Մեկ էլ ականջողս կողքի ձայներից սկսեց զնգզնգալ:

Բոլորի ուշադրությունը ավտոբուսի վերջում նստած ծննդկանն էր: Ցավերը սկսել էին, պետք է ծննդաբերեր: Վարորդը հայտարարեց, որ հաջորդ կանգառը ծննդատան մոտ է լինելու: Ով ուզեց իջավ, իսկ ես չէի շտապում, մնացի: Վարորդը շտապօգնության պես սլանում էր դեպի ծննդատուն:

Տեղ հասնելով, կանգնեց, խնդրեց, որ ուղեկցեմ, ամաչում էր… Կնոջ պայուսակը վերցրեցի, գտա հեռախոսը, ամուսնուն՝ «Ամուսնյակ»: Զանգահարեցի: Պատմեցի, նկարագրեցի: Վարորդի հետ սպասեցինք, մինչև հարազատները գան:

Դիմավորեցինք, ուղեկցեցինք: Ընթացքում վարորդի հետ խոսքի բռնվեցինք: Քեռի Միշա, 30 համարի ավտոբուսի վարորդ, «դու թույն մուժիկ ես», կեցցե՛ս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ