«Զգացմունքային պոռթկում է եղել…» Սեյրան Օհանյանը՝ Հայկ Սարգսյանի վրա նետած շշի մասին

Ամեն ինչ սկսվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից, որում նա հայրենիքի դավաճան համարեց պաշտպանության բոլոր այն նախարարներին, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել. «Բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են: Դա բոլոր ժամանակների մասին է»:

Տեղից արձագանքեց պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Սեյրան Օհանյանը, Սարգսյանն էլ հայտարարեց. «Ես քեզ եմ ասո՞ւմ, արա՛»։ Ի պատասխան Օհանյանը ձեռքի տակ եղած ջրի շիշը նետեց իշխանական Հայկ Սարգսյանի ուղղությամբ. վրիպեց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ