Նրանք, ովքեր Փաշինյանին մեղադրում էին, թե ինչու ավելի շուտ չկանգնեցրեցիր պատերազմը , հիմա էլ Ալիև են ցիտում ու մեղադրում, թե ինչու պատերազմը չշարունակեցիր

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Եվ ամենադաժանը նա է, որ նրանք ովքեր Փաշինյանին մեղադրում էին, թե ինչու ավելի շուտ չկանգնեցրեցիր պատերազմը քիչ զոհեր տալու համար, հիմա էլ Ալիև են ցիտում ու մեղադրում, թե ինչու պատերազմը չշարունակեցիր, որ Ադրբեջանը շատ զոհ ու կորուստ տար / ի տարբերություն իրենց՝ մենք այն ժամանակ էլ գիտեինք,

որ մեր վիճակը լավ չէ, բայց իրենք էլ շատ զոհեր են տալիս, հատկապես Շուշիի ճանապարհին․․․/․․․ Հա, հենց այսքան ցինիկ․ կարևոր չէ, թե մենք էլ ինչքան զոհ կտայինք, կարևորը, որը Ադրբեջանի զոհերը շատ լինեն․․․

Դե չասենք, որ դրանց մեծ մասը առաջնագծի հետ կապ էլ չի ունեցել ու օնլայն սրճարանից կամ արտասահմանից պատերազմը դիտում էր․․․

Նրանք ուրիշի երեխեքի կյանքի գնով սիրում են հայրենիքը, բան չասեք․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ