Վթար Նոր Հաճն քաղաքում․ կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 26-ին, ժամը 18:30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը տեղում զոհվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Iveco» մակնիշի բեռնտարի վարորդ Վ․ Ա․-ն (ծնված 1978 թ․) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ս․-ն (ծնված 2004թ․), Պ․ Ս․-ն (ծնված 2006 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են ուղևոր Ա․ Ս․-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատել՝ ծանր։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի (Ա․ Ս․, ծնված 1983 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ