ՍԱՏՄ-ն կասեցրել է հացի 2 արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական գործողություններ են կատարել «Խորանարդ» (Գեղարքունիքի մարզ, գ. Գեղահովիտ) և «Վարդիշո» (Արարատի մարզ, ք. Մասիս) ՍՊԸ-ներին պատկանող հացի արտադրամասերում:

Ստուգումը ցույց է տվել, որ
🔻 երկու արտադրամասերում էլ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում
🔻 արտադրամասերի պատերը և առաստաղը մրոտված են եղել, կենցաղային հատվածներում սանիտարահիգիենիկ վիճակը չի համապատասխանել սահմանված պահանջներին

🔻 անձնակազմի հանդերձարանը չի ունեցել համապատասխան կահավորանք, սանհանգույցը ապահովված չի եղել հոսող ջրով, բացակայել են հիգիենայի պարագաները
🔻 սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Վերահսկողություն իրականացնող մարմինը կասեցրել է հացի նշված արտադրամասերի արտադրական գործունեությունը՝ սահմանելով ժամկետ խախտումների վերացման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ