Երևանում Hyundai ավտոբուսը բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանված Opel-ին, իսկ հետո՝ ծառին

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոբուսը Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված Opel-ին, այնուհետև ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ծառը արմատից կոտրվել է: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց: Երևանի գնդի ոստիկանությունը պարզում է վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ