«Երբ դուք Լոնդոններում կրթություն եք ստացել, ձեր անվանած «ժեխերը» չեն կարողացել դպրոց գնալ. սև-սպիտակի բաժանումը սա է…». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր եզրափակիչ ելույթում անդրադառնալով մարդկանց սևերի և սպիտակների բաժանելու վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին, ասաց. «Անհիշելի ժամանակներից փոխվարչապետ եղած մարդը էստեղից հրապարակում է Հայաստանում կրթություն չստացող երեխաների թիվը և մեզ էլ ասում է՝ դուք բաժանում եք սևերի-սպիտակների: Երբ դուք, ձեր երեխեքը Լոնդոններում, չգիտեմ որտեղ կրթություններ եք ստացել, իսկ էն մարդիկ, որոնց դուք ամբիոններից ժեխ էիք անվանում, դպրոց գնալու հնարավորություն չեն ունեցել, որովհետև սև են եղել, իսկ դուք՝ սպիտակ. բա սև-սպիտակի բաժանումը սա է»:

Նա ընդգծեց. «Մենք ասում ենք՝ չհամարձակվեք այս մարդկանց վերաբերվել որպես սևերի: Եվ մենք հրավիրում ենք բոլորին՝ եկեք սպիտակեցնենք դաշտը. 500 մանկապարտեզ կառուցենք, 300 դպրոց, 1400 դպրոցում լաբորատորիա ստեղծենք, բուհական համակարգը լավացնենք: Բայց իրենք շարունակում են դավաճան, հողատու: Էնքան դավաճան եք ասել, որ այդ բառը հանրամատչելի եք դարձրել. ինչու չեք մտածում, որ ձեր նկատմամբ այդ բառը կարող է հիմնավոր օգտագործվել»:

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ