«Եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք կարձագանքի…»․ Էրդողան

Եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը`Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«Թուրքիան երկկողմ և բազմակողմ դիվանագիտական բանակցություններ է վարել` տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար», — ասել է Էրդողանը, հավելելով` ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել:

«Մենք արդեն հայտարարել ենք` եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր», — ասել է Թուրքիայի նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ