«Հզորանալու համար մեզ պետք է ուշքի գալ, ինչը հնարավոր է միայն հանդուրժողականության մթնոլորտում…»․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ, անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպին, կոչ էի արել վերադառնալ հանդուրժողականության դաշտ, որպեսզի թշնամին չկարողանա օգտվել մեր անհաշտությունից։

Ժամեր անց տեղեկացանք, որ թշնամին կամայականորեն փակել է Գորիս-Կապան ավտոճանապարհը և դեռ շարունակում է այն փակ պահել։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ հզորանալու, ինչպես նաև թշնամուն մեր տարածքներից դուրս շպրտելու համար մեզ պետք է ուշքի գալ, համախմբվել, ուժեղանալ երկրի ներսում, ինչը հնարավոր է միայն հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ