Որոշ մարդիկ կարծես թե կորցրել են հանգիստը իմ ՓՊ նախագահական ընտրությունների մասնակցելու որոշմամբ․ Փաստաբանական Պալատի նախագահի թեկնածու

Փաստաբանական Պալատի նախագահի թեկնածու Գևորգ Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որոշ մարդիկ կարծես թե կորցրել են հանգիստը իմ ՓՊ նախագահական ընտրությունների մասնակցելու որոշմամբ և գերակտիվ գեներացնում են այն սուտը իբրև իմ որոշումը պայմանավորված է իշխանությունների ցանկությամբ և իրենք տեղյակ են, որ ես հանդիպել եմ ինչ-որ իշխանական ներկայացուցչի հետ: Ընդ որում, նախկին թշնամիները կարծես բարեկամ են դարձել և ես ուրախ եմ դրա համար, անգամ ի գին իմ չընտրվելու, բարեկամությունը լավ է թշնամությունից:

Հիմա այս մարդկանց ինչ եմ հրապարակային առաջարկում: Հետևեք ինձ, միգուցե իմ ավտոմեքենան կայանի ՔՊ կենտրոնական գրասենյակի մոտ և դուք նկարեք և ի ցույց դնեք ՖԲ-ում: Կամ համբերեք, հեսա սահմանադրական փոփոխությունների հարց օրակարգ կգա ես ամբողջ ուժովս կլծվեմ դրա քարոզչությանն ի օգուտ իշխանության և դուք կբացահայտեք իմ ստվերային համագործակցությունը իշխանությունների հետ: Կամ էլ, երբ ընտրվեմ, ԱԱԾ-ի հետ սերտ կհամագործակցեմ, հաճախ կգնամ կառավարական շենք հանդիպելու վարչապետին՝ անձնական սիմպատիա շահելու համար: Ախր կամ-երը շատ են, աշխատեք տղերք, լավ չեք աշխատում, շարունակեք բացահայտել իմ ստվերային կապը իշխանությունների հետ:

Իսկ, եթե սարկազմը մի կողմ թողնեմ, ապա սա իրականում ողբերգություն է փաստաբանական համայնքի համար, քանի որ կախված կոնկրետ իշխանություններից ՓՊ-ն բացահայտ կամ լռելյան ինչ-որ դիրքավորում է ունեցել կա՛մ իշխանական, կա՛մ ընդիմադիր: Ես ապրում եմ Հայաստանում և եթե ես ընտրվեմ, ապա չորս տարիներին ՓՊ-ն լինելու է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ կառույց ո՛չ իշխանական, և ո՛չ ընդիմադիր, սրա ապացույցը իմ անցած ճանապարհն է և որևէ մեկը փաստարկված ինձ չի կարող մեղադրել շողոքորթության, փառասիրության, պաշտոնամոլության մեջ:

Առանց փաստարկների աղմուկը շատ է, ուստի այսուհետ այս թեմային այլևս չեմ անդրադառնալու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ