Ադրբեջանցիների և հայերի միջև բախման մասին լուրը տարածել են հենց ադրբեջանցինե՞րը

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ավելի վաղ մամուլում տարածված տեղեկությունները, որ Սյունիքի Գորիս համայնքի Որոտան բնակավայրում բախում է եղել ադրբեջանցի և հայ զինծառայողների միջև, որի հետևանքով կա մեկ սպանված ադրբեջանցի զինվորական՝ չի համապատասխանում իրականությանը։ Փոխարենը լուրեր էին տարածվել, որ ամենայն հավանակնությամբ, Կարմրաքար- Կապան ճանապարհահատվածի՝ Քաշունի գետի մոտ տեղակայված ադրբեջանցի ու հայ սահմանապահների միջև է բախումը եղել։

Մեզ հասած տեղեկություններով՝ այս լուրը ևս չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, մեր աղբյուրը տեղեկացրեց, որ այս լուրը տարածվել է ադրբեջանցիների կողմից, որպեսզի պատճառաբանեն ճանապարհները փակելը։ Այս պահին բանակցություններ են գնում ռուս և հայ սահմանապահների կողմից ադրբեջանցիների հետ՝ ճանապարհը բացելու ուղղությամբ։

Ճանապարհը փակելու հետևանքով Իրանից եկող բեռնատարները չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը, ինչի հետևանքով բեռնատարների կուտակում է առաջացել։ Այլ շրջանցող կամ այլընտրանքային ճանապարհ, որով բեռնատարները կարող են շարունակել ճանապարհը՝ գոյություն չունի։ Մեզ հասած տեղեկություններով իրականությանը չի համապատասխանում նաև այն լուրը, որ ադրբեջանցիները մեծ ուժեր են կենտրոնացնում իրենց վերահսկողության տակ անցած հատվածներում։ Մեզ փոխանցեցին, որ իրականում ադրբեջանցիների թվի փոփոխություն չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ