3-րդ նախագահը Բադեն Բադենի կազինոներում 100 մլն դոլարից ավելի կրվել ա․ Դա եղել է զենքերի, մեր զինվորների, կրթության, առողջապահության հաշվին․ Խաչատուր Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատմական էքսկուրս կատարեց դեպի 90-ական թվականներ. «Տարբեր քաղաքական ուժեր դեմ դուրս եկան Լևոն Տեր-Պետրոսյանին և հեղաշրջում արեցին: Դրանից հետո ամբողջ քաղաքական համակարգը զրոյացվեց, իմիտացիա ստեղծվեց, թե քաղաքական ինստիտուտներ են ձևավորված»:

Նա հիշեց 2000-ական թվականների Ազգային անվտանգության ղեկավարին. «Մարդակեր, շորթող, գողցող, ու դա հիմա էլ երեկոյան ժամերի հանդիպում ու կոնսուլտացիաներ է անում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»:

«Ինքներդ շատ լավ գիտեք, թե Հոկտեմբերի 27-ն ինչի համար է եղել. որպեսզի հողերի տալը հետաձգեն: Լավ գիտեք, թե 2004 թվականին Բաղրամյան փողոցում տուրուդմփոցն ինչի համար եղավ, լավ գիտեք, թե 16 թվականի ՊՊԾ գնդի պատմությունն ինչ եղավ. նորից ժամանակ էին խնդրում, որպեսզի էդ փաստաթուղթը մի քիչ ուշ ստորագրեն և ժամանակ շահեն: Իսկ այդ ընթացքում հասարակությունը ունեզրկվում էր, իսկ մի քանի տասնյակ կամ մի քանի 100 մարդ հարստանում էր: Պարոն Գևորգյան, կյանքում բիզնես արե՞լ եք. բիզնես չի արել, բայց էսօր 100 միլիոն դոլարի տեր ա, միայն կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի: Բա մեկդ չի՞ հարցնում՝ իրեն որտեղի՞ց դա»,- հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը:

Նա ընդգծեց. «Ո՞ւր ա էդ օրիորդը. երրորդ նախագահը եկավ Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ ա եղել, մյուսը մի համար փոքր ա եղել, բայց հետո Բադեն Բադենի կազինոներում 100 մլն դոլարից ավելի կրվել ա: Դա եղել է զենքերի, մեր զինվորների, կրթության, առողջապահության հաշվին: Համակարգ չենք ունեցել, լայնամասշտաբ կոռուպցիա ա եղել»:

Նա հորդորեց նորմալ աշխատել. «25 տարի ամեն ինչ տեսել ենք: Սերնդափոխություն պետք է լինի, նախկինը պետք է մոռանանք: Վազգեն Սարգսյանի հոգին լուսավորվի, բայց ինքը շատ վատ բան ա արել Հայաստանի նկատմամբ. ուժային համակարգն ինչ գործ ունի քաղաքականության ղեկավարությանն ասի՝ սխալ եք: Բոլորի հետ շփվել եմ, շատ վատ համակարգ էին ստեղծել»:

Խոսելով տնտեսության մասին՝ նա նկատեց, որ շատ մեծ արտարժույթ է գալիս Հայաստան. «Տնտեսությունը դինամիկ զարգանում է»:
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ