Արթուր Ղազինյան, Ռոբերտ Քոչարյանին ասե՞լ եք, որ ինքն է մեղավոր «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի համար. Տեսանյութ

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարելով՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին:

«Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, հայրենիքի դավաճաններ են։

Դրան ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը տեղից բղավեց՝ դավաճանը դու ես և շիշ նետեց Հայկ Սարգսյանի վրա։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը հաստատեց Հայկ Սարգսյանի միտքը։ Մնացածը հայտնի է»,- գրել է Կոնջորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շիշ էր նետել պատգամավորի ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ