«Խղճում եմ ձեզ, որովհետև ձեր կնոջը փորձում եք քաղաքական պայքարի գործիք դարձնել…». Արթուր Հովհաննիսյանը՝ Վահե Հակոբյանին

Դավաճան են նրանք, որոնք գոնե 0.1 տոկոսով կապ ունեն հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ, և նրանք, որոնք այս ամբիոնից փորձում են ոմանց անունները մաքրել, մասնավորապես «Զապարոժեց»-ով և «բոբիկ» պաշտոնի եկած ու այսօր միլիարդատեր դարձած մարդամեկի անունը։ ԱԺ-ում ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Դավաճան են նրանք, որոնք 0.1 տոկոսով կապ ունեն նոյեմբերի 9-ի գիշերը ԱԺ նախագահի և վարչապետի նկատմամբ կազմակերպված մահափորձի հետ։ Եվ իհարկե դավաճան են բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք փողով կամ զանգով մարդիկ ազատվել են բանակից»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Վերջինս անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի՝ իր հասցեին հնչած հայտարարությանը։ Նշենք, որ պատգամավորն ավելի վաղ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր. «Էն Արթւորիկը, որ կա, իրա վրա, որ տիկինս ձայն էր բարձրացնում, ինքն արտասվում էր»,-նշել էր Վահե Հակոբյանը։

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Վահե Հակոբյանը կա՛մ սուտասան է, կա՛մ այլ խնդիրներ կան։

«Պարոն Հակոբյանը համարձակվել է խոսել իմ և իր կնոջ աշխատանքային փոխհարաբերությունների մասին և ասել, որ ես վախենում եմ իր կնոջից և անգամ արտասվել եմ, երբ նա իմ վրա բղավել է։ Կներեք պարոն Հակոբյան, բայց ես խղճում եմ ձեզ, որովհետև ձեր կնոջը փորձում եք քաղաքական պայքարի գործիք դարձնել։ Իմ կրթությունը և բարոյականությունը թույլ չի տալիս իջնել այդ մակարդակին։ Պարոն Հակոբյանին բացատրեք, որ ինձ չտա լեգիտիմ իրավունք՝ անդրադառնալու այլ թեմաների, տեղափոխվելու այլ հարթություններ»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Հ․Գ․ Եթե հավատանք Վահե Հակոբյանին, փաստորեն նրա կինը սարսափելի կերպար է և գոռգոռում է աշխատակիցներ վրա, այն էլ այնպես, որ նրանք սկսում են լաց լինել։ Սարսափել կարելի է այն մտքից, թե ինչ է տեղի ունենում նույն Վահե Հակոբյանի հետ, երբ կինը սկսում է գոռալ իր վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ