«Ով Շուշիի մարտերին չի մասնակցել կամ փախելա, իրավունք չունի ասել՝ Շուշին հետ բերեք»․ Հայկ Սարգսյան

ԱԺ նիստը վերսկսվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շարունակեց ընդհատված ելույթը և մանրամասնեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը:

«Պատասխանելով մեր ընդդիմադիր գործընկերների՝ վերջին երկու օրվա ընթացքում հնչող մեղադրանքներին՝ մեր քաղաքական թիմի և վերչապետի հասցեին, ակնարկ արեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել:

Նշեցի, որ մինչև հեղափոխությունը ռազմական դիսբալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով աճել է: Իմ այդ ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ «դուք բանակը քանդել եք կամ թալանել եք», որին ի պատասխան, բայց ոչ Սեյրան Օհանյանի անունը նշելով կամ մատնացույց անելով նրան՝ հայտարարեցի, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, ովքեր փողով կամ զանգով մարդ են ազատել բանակից, դավաճաններ են, ինչին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց իմ ուղղությամբ և ասաց՝ «դավաճանները դուք եք»:

Այս տրամաբանության մեջ ցանկանում եմ ասել, որ մեր բանակի խնդիրները, որոնց մեր բնակչությունը քաջատեղյակ է, այնպես չի, որ ես էսօր էս ամբիոնից հայտարարում եմ, ժողովուրդը նոր է իմանում, որ փողով բանակից մարդ է ազատվել: Դա բոլորը գիտեն, տարբեր պաշտպանության նախարարների ժամանակ դրույքաչափերը տարբեր են եղել»,- ասաց Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ