«ԱԺ ընդդիմադիր ուժերը կոնկրետ օրակարգով են գալիս աշխատանքի, որը ամենևին ՀՀ խնդիրները չեն»․ Էդուրադ Աղաջանյան

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը ուղեկցվեց աղմկոտ միջադեպով, որի «նախաձեռնողը» հերթական անգամ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն էր, իր չափազանց սուր հռետորաբանությամբ:

Քաղհասրաակությունն այս առիթով քննադատեց նաև իշխող ուժին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուրադ Աղաջանյանի հետ։

Աղաջանյանի կարծիքով նմանատիպ դրսևորումները սազական չեն Ազգային ժողովին․ «ԱԺ ընդդիմությունը ձևը նախընտրում է բովանդակությունից:Այս դրսևորումները նպատակ են հետապնդում արժեզրկել ԱԺ դերը, քաղաքական պրոցեսների բովանդակությունը:

ԱԺ ընդդիմադիր երկու ուժերը կոնկրետ օրակարգով են գալիս աշխատանքի, որը ամենևին ՀՀ խնդիրները չեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ