Զինհաշմանդամություն ունեցող անձը պետության աջակցությամբ սեփական բիզնեսն է հիմնել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ամփոփել «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրի հաջողված պատմությունները։

Առաջին խմբի զինհաշմանդամություն ունեցող Վազգենը, պետության աջակցությամբ, սեփական բիզնեսն է հիմնել:

«Հիմա զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով»,- ասում է նա:

Ծրագրի շնորհիվ ապահովվել է քաղաքացիների կայուն զբաղվածությունը, ստեղծվել են նոր աշխատատեղեր, խթանվել ինքնազբաղվածությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ