Ծնվել է Հրաչ Մուրադյանի դուստրը․ ինչպես են անվանել փոքրիկին

Ծնվել է հաղորդավար Հրաչ Մուրդայանի եւ կնոջ՝ պրոդյուսեր Անաշե Խոդավերդի առաջնելը։ Այս մասին հաղորդավարը հայտնել է իր Instagram-ում։

Միկրոբլոգում հրապարակված կադրում Հրաչը բռնել է նորածին դստեր ձեռքից, իսկ հրապարակմանը կից գրել է․ «Միա Մուրադյան 23.08.21»։

Ի դեպ, ընտանիքում սպասվող համալրման մասին հաղորդավարը հայտնել է մայիսին։ «Երեւի չկա ավելի կարեւոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը` այս աշխարհ եկող նոր բնակչի…

Բարով գաս այս մոլորակ, որտեղ Քեզ անթիվ բացահայտումներն են սպասվում ու որքան ուրախ կլինի քո պապան երբ զգա, որ դու աշխարհ ես եկել այն ավելի լավը դարձնելու: Ես քեզ արդեն անծայրածիր եմ սիրում», — գրել էր Հրաչ Մուրադյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ