«Ընդդիմությունը փողոցային խոստումները փրկելու կարիք ունի»․ Գևորգ Պապոյան

Կառավարության ծրագրում ներկայացված են բավականին հավակնոտ ցուցանիշներ, թիրախներ, նպատակադրումներ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

«Դրանք միտված են առաջիկա 5 տարում մեր բոլորի կյանքը բոլորովին այլ կերպ դարձնելուն: Այդ նպատակադրումներին հասնելու համար առկա են որոշակի թվային ցուցանիշներ: Դրանցից ամենակարևորը ՀՆԱ-ի 7 տոկոս միջին աճ ապահովելն է, որը պետք է հանգեցնի գործազրկության 10 տոկոս մակարդակից իջեցնելուն»,- ասաց Պապոյանը:

Պապոյանը որոշ ցուցանիշներ նշեց՝ ցույց տալու, որ կառավարության ուղենշած նպատակներն իրատեսական են:

«Եթե 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացված շինարարության ծավալը կազմել էր մոտ 900 միլիարդ դրամ, ապա 2021 թվականին այն աճել է 15 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով: Կամ եթե 2019-ի առաջին կիսամյակում հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ծավալը կազմում էր մոտ 159 միլիարդ դրամ, ապա 2021 թվականի առաջին կիսամյակում այդ ծավալը հասել է մոտ 300 միլիարդ դրամի կամ աճել է 89 տոկոսով»,- ասաց Պապոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ