Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Մինկի խմբի համանախագահ երկրներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մինսկի խումբը բաց է թողել բազմաթիվ հնարավորություններ:

Նա հիշատակել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր հայտարարությունները և նշել, որ նրանք ցանկանում էին հարցը լուծել «խաղաղ ճանապարհով»:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը մեղադրել է Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ երկրներից են՝ ասելով, որ եթե պատժամիջոցները ժամանակին կիրառվեին Հայաստանի դեմ և Հայաստանին համոզեին կամ ստիպեին հեռանալ Արցախից, պատերազմ չէր լինի։

Նա նշել է, որ պատերազմի պատասխանատվությունը նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ