Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի ուսուցիչների, դասախոսների համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը

Այս պահին ուսումնական պրոցեսը կսկսենք առկա պայմաններով, պահպանելով համաճարակային կանոնները, խոսքը դիմակների կրման մասին է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի, կամ էլ այլ հակացուցումներ կունենան»,-ասաց նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ