Խորհրդարանի օրակարգում կառավարության ծրագրի հաստատումն է

Այսօր տեղի կունենա Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:

Կառավարության առաջարկությամբ՝ խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը և կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Գործադիրը կառավարության ծրագրին հավանություն է տվել մոտ մեկ շաբաթ առաջ, որը հիմնված է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:

Ազգային ժողովի հավանությանն արժանանալուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ