Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը ավելացել է

Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ՝ Քաստամոնու նահանգից զոհվել է 71 մարդ, Սինոպի նահանգից՝ 10 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ: Անհետ կորածների թիվը հասնում է 16-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ