Կապան-Գորիս ավտոճանապարհին այրվել է բեռնատար և մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկույթ (մոտ 10 հա)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ