Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համավարակի սկզբից ի վեր տարածաշրջանում Յունեսկոյի տվյալների համաձայն Վրաստանի դպրոցները փակ են եղել 32 շաբաթ, Թուրքայիում՝ 49 շաբաթ, Ադրբեջանում՝ 48 շաբաթ, Իրանում՝ 53 շաբաթ։ Եվրոպական երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 30 շաբաթից ավել։ Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ։

Նոր ուսումնական տարվանից առաջ պահպանելով կանոնները և կանխարգելելով վարակի տարածումը՝ ապահովենք այն իրավիճակը, որ առկա ուսուցումը հնարավոր լինի նաև գալիք ուսումնական տարում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ