Քթի կաթիլների տեսքով ռուսական քովիդ-պատվաստանյութը կլինիկական փորձարկումների փուլ է հասել

ՌԴ Գամալեայի կենտրոնի գիտնականները պատրաստ են կորոնավիրուսի դեմ քթի կաթիլների տեսքով պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ իրականացնել: Այս մասին հայտնել է կլինիկայի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը: Նա հիշեցրել է, որ քթի կաթիլները կլինեն «Sputnik V»-ի բաղկացուցիչ մաս:

Կլինիկական փորձարկումների համար այժմ անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Այդ պատվաստանյութով պատվաստվածներից մեկը պատմել է, որ քթի կաթիլները ոչ մի կողմնակի ազդեցություն չեն ունեցել: Հուլիսի 11-ին բժիշկ-վարակաբան Սվետլանա Իշչենկոն տեղեկացրել էր, որ քթի կաթիլների տեսքով պատվաստանյութն ապահովում է կորոնավիրուսի դեմ առավել երկար իմունիտետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ