Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում բնակվող 7-ամյա տղան իր կյանքն առանց օձերի չի պատկերացնում, հաղորդում է Oddity central-ը:
4 տարվա ընթացքում տղան իրենց գյուղի մերձակա ջունգլիից տարբեր տեսակի օձեր է բերելում գյուղ: Նա խաղում, լողանում, ուտում է և ժամանակի մեծ մասն անցկացնում է սողունների հետ, որոնցից որոշները թունավոր են:
Սակայն սողունները նրան ոչ մի անգամ չեն խայթել: Ընտանիքի անդամներն ասել են, որ տղայի կապվածությունն օձերի հետ սկսվել է 3 տարեկանում, երբ երազում սողացող օձեր է տեսել:
Ծնողներն այդ երզին ուշադրություն չեն դարձրել, սակայն մի օր երեխային նկատել են օձերով շրջապատված, որոնք նրան չեն վնասել: