ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է «Ֆիզգարադոկ»-ից հիվանդանոց տեղափոխված երեխային

Հ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են այցելել Երևանում տեղի ունեցող ակցիայի վայր՝ «Ֆիզգարադոկ», ինչպես նաև հիվանդանոց:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, խմբերից մեկն արդեն իսկ գտնվում է «Ֆիզգարադոկ»-ում: Հիվանդանոց այցի նպատակն է տեսակցել հիվանդանոց տեղափոխված երեխային, ում փորին ըստ հրապարակված տեղեկությունների՝ հարվածել են ոստիկանները։
Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձանագանքման հատուկ խումբ էր մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին «Ֆիզգարադոկում» ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն առավել հայտնի է որպես «Ֆիզգարադոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Արդեն քանի օր է՝ նրանք շարունակում են բողոքի ակցիաներ անել՝ ընդդեմ շինարարության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ