Ոստիկանության զգուշացումը քաղաքացիներին՝ դիմակների կրման հետ կապված

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ Առանց պաշտպանիչ դիմակի ներկայացած անձանց մուտքը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ սահմանափակվելու է։

Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ