Բելոուսովա Լյուդմիլա — խորհրդային գեղասահորդուհի, զուգասահքում՝ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1962 թվական, զրկվել է 1979 թվականին), Օլեգ Պրոտոպոպովի հետ՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Օլիմպիական կրկնակի չեմպիոնները «Երեկոն՝ գեղասահքի չեմպիոնների հետ» ամերիկյան շոուի ժամանակ հանդես են եկել սառույցի վրա՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ տարիքը կարևոր չէ, եթե հոգում այրվում է օլիմպիական կրակը:
Վերջինները ոչ միայն ռուս առաջին գեղասահորդներն են, որ միջազգային մեծ նվաճումներ են ունեցել, այլև առաջինն էին, որ գեղասահքը բարձրացրին դասական մակարդակի:
Նշենք, որ միջոցառման ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով հիվանդների բարեգործական հիմնադրամին: