Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել և դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին` զգուշանալով Աֆղանստանից փախստականների հնարավոր հոսքից։

Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը:

«Մենք չենք կարող պասիվ սպասել հնարավոր հետեւանքներին: Մեր սահմաններն անձեռնմխելի կմնան »,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Թուրքիան եվրոպական երկրներին կոչ էր արել հոգ տանել աֆղան միգրանտների մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ