Ջոլին կօգտագործի Instagram-ը, որ Աֆղանստանում մարդու իրավունքների վրա ուշադրություն սևեռի

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram սոցիալական ցանցում, որպեսզի այդ հարթակի միջոցով ներկայացնի Աֆղանստանում ստեղծված իրադրության պայմաններում այնտեղ բնակվողների պատմությունները:

«Հենց հիմա Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնարտահայտվելու հնարավորությունը: Այդ իսկ պատճառով ես եկա Instagram, որպեսզի կիսվեմ այն անձանց պատմություններով և ձայներով, ովքեր պայքարում են մարդու՝ իրենց հիմնարար իրավունքների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է դերասանուհին:

Նա տեղադրել է աֆղանցի դեռահաս մի աղջկա նամակ, որտեղ ներկայացված են թալիբների գալով հասարակության մեջ առօրյա կյանքի փոփոխությունները:

Ջոլին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ստեղծված իրադրության առնչությամբ, աջակցել Աֆղանստանի ժողովրդին:

Դերասանուհին Instagram-ում արդեն ունի 4.5 մլն հետևորդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ