Ցլիկին ու հորթուկ գողանալուց հետո գողերը վթարի են ենթարկվել․ անասունները «պլաշադկայում» են

Օգոստոսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։45-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել 1 հոգու, նա տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարաները, օգտագործելով հատուկ տեխնիկա ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը; Երբ փրկարարները բացել են բեռնախցիկը, որպեսզի գազբալոնը փակեն, այնտեղ հայտնաբերել են հորթուկի, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է ցլիկ։

Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, իսկ նրա հետ հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Արշակ Այվազյանը։ Ոստիկանները ճանապարհային ոստիկանների հետ պարզել են նաև, որ անասունները նրանք գողացել էին։

Ժամերի ընթացքում տաք հետքերով պարզել են, որ անասունները պատկանում են Քուչակ գյուղի բնակիչ 64-ամյա Գառնիկ Պողոսյանին։ «Ապարան» բժշկական կենտրոնից Ա․ Խաչատրանը անգիտակից վիճակում տղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ նա 06-ով բախվել է Բաղրամյան փողոցում «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի դիմաց կայանված MAN մակնիշի ավտոքարշակին։ Ավագ հետաքննիչ Վ․ Էլոյանի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին․ «Ցավալի է, որ վթար է տեղի ունեցել, բայց երևի լավ էր, Զազո ցլիկը և Զուզու հորթուկը սաղ մնացին։ Բժիշկները կպայքարեն գողերի կյանքի համար։

Զազոյին ու Զուզույին տեղափոխել են ոտիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ առավոտյան ոստիկաններն արդեն տուժածին հայտնել են, որ կարող է ներկայանալ ոստիկանության Ապարանի բաժին, որպեսզի նրան փոխանցեն անասունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ