Այսօր կրկին մեծ հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլայի շրջանում , արդեն երեք ժամ է չի հաջողվում մեկուսացնել , այն արագ տարածվում է

Հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլայի Կյոյչեյզ թաղամասի անտառային տարածքում: Այս մասին  տեղեկացանք աղետների և արտակարգ իրավիճակների կենտրոնի տարածած հայտարարությունից:

Անտառային տարածքում, որտեղ նախկինում հովացման աշխատանքներ էին կատարվում, Օտմանլար Մահալեսիի Դևիլդերեսի վայրում, դեռևս չպարզված պատճառով կրկին մեծ հրեհ է բռնկվել: Արդեն երեք ժամ է հրշեջներին չի հաջողվում կրակը մեկուսացնել , այն քամու պատճառով արագ տարածվում է : Հրդեհը վերահuկելու համար օդային եւ ցամաքային աշխատանքները կրկնապատկվել են:

Նշենք , որ այս տարածաշրջանում, որտեղ այրվել էր 15 հազար հեկտար կարմիր սոճու և խեժի անտառներ, և այն քաղաքացիները , ովքեր տարհանվել էին օրեր առաջ սկսված կnրծանարար հրդեհների պատճառով , սկսել են վերադառնալ շրջան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ