Սուբվենցիոն ծրագրով մասնակի ասֆալտապատվել են Արարատի մարզի Նոյակերտ համայնքի երեք փողոցներ

Կառավարության սուբվենցիոն ծրագրով մասնակի ասֆալտապատվել են Արարատի մարզի Նոյակերտ համայնքի Գ. Նժդեհ, Տ. Մեծ և Գ. Չաուշ փողոցները: Այդ մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Փողոցների հիմնանորոգման համար ծախսվել է 34 միլիոն 500 հազար դրամ, որից 30%-ը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, 70%-ը՝ համայնքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ