Աֆղանստանի նախկին նախագահը բանակցություններ է վարում թալիբներին չհանձնված վերջին նահանգի հետ

Աֆղանստանի ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան եւ նախկին նախագահ ((2004-2014) Համիդ Քարզայը ժամանել են Փանջշիր` բանակցելու Աֆղանստանի միակ նահանգի ղեկավարների հետ, որոնք թալիբների վերահսկողությունից դուրս են մնացել»:

«Մենք զրուցել ենք Փանջշիր նահանգի աստվածաբան գիտնականների, ավագանիների եւ հրամանատարների հետ»,- գրել է Աբդուլան Facebook-ում: Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Մինչ Փանջշիր մեկնելը Քաբուլի երկու նախկին առաջնորդները հանդիպել են թալիբների պաշտոնյաների հետ, այդ թվում` Անաս Հաքանի, ով մահապատժի էր ենթարկվել ահաբեկչության մեղադրանքով Քարզայ-Գանիի օրոք, սակայն բանտից ազատվել էր Միացյալ Նահանգների եւ թալիբների միջեւ պայմանագրի համաձայն, որը ստորագրվել էր Դոհայում 2020 թվականի փետրվարին:

Հակաթալիբանական կոալիցիայի նախկին առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին` Ահմադ Մասուդը, ավելի վաղ ասել էր, որ ինքը զինված ջոկատ է հավաքել Փանջշիրում` նահանգը թալիբների ներխուժումից պաշտպանելու համար: Նա անձամբ էր խոսել տեսախցիկի առջեւ` կոչ անելով իր կողմնակիցներին հավաքվել տարածաշրջանում` դիմադրություն կազմակերպելու համար:

Հաղորդվում է, որ նախկին առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը, ով իրեն հայտարարեց պետության միակ օրինական ղեկավարը նախագահ Աշրաֆ Գանիի փախուստից հետո եւ կոչ արեց Աֆղանստանի ժողովրդին «դիմակայել զավթիչներին», միացել է Մասուդ կրտսերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ