Թումանյաններն իրենց 7 երեխաների հետ Մեծ Բրիտանիայից հայրենադարձվել են Հայաստան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է ամենօրյա ռեժիմով ընդունել հայրենադարձ ընտանիքների: Հերթական բազմազավակ ընտանիքի վիդեո պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Կես տարի առաջ Գեորգի և Ոսկի Թումանյաններն իրենց 7 երեխաների հետ Մեծ Բրիտանիայից հայրենադարձվել են Հայաստան: Նրանք դիմեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ կազմակերպչական և տեղեկատվական մի շարք հարցերով: Գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը խորհրդատվություն անցկացրեց և կշարունակի աջակցել նրանց ինտեգրացիայի հարցերում: Այժմ ընտանիքը տուն է կառուցում, մի քանի հեկտար հող է գնել և նպատակ ունի զբաղվել գյուղատնտեսությամբ և արտադրությամբ:

Վերջին 2 տարվա ընթացքում շուրջ 1000 հայրենադարձ ֆիզիկապես այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ և շուրջ 4000-ը՝ կապվել առցանց կամ հեռախոսակապի միջոցով, տեղեկացնում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ